«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով

Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հիմա կարող է պարծենալ ոչ միայն իր աշխատանքներով, այլև կիթառի նման կազմվածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վիրահատությունից հետո ցուցադրել է իր հիասքանչ կազմվածքը։ Հիմա նա «մտնում» է իր հին զգեստների մեջ։ Գոհարը համապատասխան փոքրիկ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։

«Բոլոր այս զգեստները շատ մեծ են (5– 9 տարի) ու բոլորը փոշոտվում էին ծնողներիս տան վերնահարկում», - գրել է Ավետիսյանը։

Բաժանորդները հավանել են Ավետիսյանի կերպարները, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

««LV գոտիով սև զգեստով պարզապես ատոմային զենք ես։ Ե՛վ կազմվածքը, և՛ զգեստը», «Ինչ գեղեցիկ ես, Գոհար», «Տիկնիկ»», - գրել են բաժանորդները։

Վերջերս՝ դեկտեմբերի կեսերին, Ավետիսյանը նիհարելու ծայրահեղ միջոցի է դիմել։ Նա վիրահատություն է արել ու խոստովանել է, որ ամբողջ գիտակից կյանքի ընթացքում սպասել է դրան։

Հիշեցնենք`ամուսնալուծությունից հետո դիմահարդարը 43 կգ-ով նիհարեց և նոր սեր գտավ։ Կարճ ժամանակ անց Գոհարն ամուսնացավ ու մայրացավ, ծնվեց նրա առաջնեկը`Գասպարը։ Երեխայի ծնունդից հետո Գոհարը նկատելիորեն նիհարեց, սակայն վերջերս կրկին գիրացել էր։ Այս անգամ դիմահարդարը խնդրի լուծումը վիրահատության միջոցով գտավ։

Պաշտպանական բնա՞զդ, թե՞ վախ. «դիմահարդարման գուրուն» սոցցանցում «հարցում» է անցկացրել

Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։