ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել։ Նախարարը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ։
«Երեկ Թեհրանի Արարատ ակումբում հանդիպել եմ Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերը»,–գրել է նախարարը։
Նա հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ նաև ճաշել է։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանի ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանի հետ է գործուղվել Իրան։
Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան
Նրանք Թեհրան են մեկնել հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։
Պետք է կտրուկ մեծացնել ռազմարդյունաբերական մշակումների ֆինանսավորումը. Քերոբյան