ՊԵԿ–ը խոստանում է` բիզնեսը դուրս կգա 2020-ի դժվար իրավիճակից. ինչ փոփոխություններ են եղել

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան եկամտային հարկը հաշվարկելիս. եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik.Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը նախորդ տարվա համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու. շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հայտնի են. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Սա, ըստ ՊԵԿ–ի, հնարավորություն կտա բիզնեսին ունենալ ազատ ֆինանսներ և դրանք տնօրինել` ելնելով ընկերության առաջնահերթություններից:

Բիզնեսը շրջանառու միջոցները տնօրինելու ևս մեկ հնարավորություն կունենա, եթե օրենքի ուժ ստանա ավելացված արժեքի հարկի գումարները նոր մեխանիզմով բիզնեսին վերադարձնելու` ՊԵԿ-ի առաջարկը:

«Ներկայում ներմուծվող և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված ԱԱՀ գումարները տնտեսվարողները ստանում են եռամսյակը մեկ անգամ, իսկ նախագծով առաջարկում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամիս: Կարծում ենք` սա դրական ազդեցություն կունենա բիզնեսի համար` իրենց ապրանքաշրջանառությունն ապահովելու և ավելի ճկուն միջավայրում գործելու հարցում»,-վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Պե՞տք է, որ երկրում գործեն բազմաթիվ զինված կառույցներ. Քոչարյանը` ՊԵԿ-ին զինելու մասին

2021 թվականից հարկման գրեթե բոլոր համակարգերում գործողները տարբերություն կզգան նաև եկամտային հարկը հաշվարկելիս: Եկամտային հարկի 23%-ի փոխարեն գործելու է 22% դրույքաչափը և օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 2023 թվականը` յուրաքանչյուր տարի, մեկ տոկոսային կետով նվազելու է:

ՊԵԿ-ի գնահատմամբ` կատարված և առաջարկվող այս փոփոխությունները բիզնեսի ընդառաջ քայլ են, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ