Բակուր Կարապետյանի հավաստմամբ` գոյություն ունեն բազմաթիվ փաստեր` կոթողներ ու արձանագրություններ, որոնք աներկբայորեն վկայում են Շուշի քաղաքի հայկական ծագումնաբանության մասին։ Փաստագրական նյութերից շատերը տեղ են գտել Կարապետյանի հեղինակած և օտար լեզուներով թարգմանված աշխատություններում։
«Տարակուսելի է, որ նույնիսկ ՀՀ վարչապետի մակարդակով արված հայտարարությունների շնորհիվ կասկածի տակ է դրվում Շուշիի հայկական պատկանելությունը, և թվում է, որ դա նույնիսկ կարող է պատվեր լինել, թեկուզ Իլհամ Ալիևի կողմից, մինչդեռ պատմական քաղաքի հայկական ծագումնաբանությունը նույնիսկ ամենափոքր վիճարկման թեմա չէ»,– նշում է արձակագիրը։
Կարապետյանի տեղեկացմամբ` «Շուշի» հիմնադրամի կողմից պատմական քաղաքում և հարակից տարածքներում կատարվել են չափագրումներ, հաշվառվել են պատմամշակութային արժեք ներկայացող կոթողներն ու հուշարձանները, որոնց գոյությունն ու հետագա ճակատագիրը վտանգված են ադրբեջանական օկուպացիայից հետո։
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
Հետևաբար, Կարապետյանի պնդմամբ, գիտակրթական հանրությունը, պետական ատյանները միջազգային կառույցների ու համապատասխան կազմակերպությունների օժանդակությամբ պետք է հետամուտ լինեն Շուշիի մշակութային ժառանգության պահպանմանը, որպեսզի այն չոչնչացվի ադրբեջանցի վանդալների կողմից։
«90% ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով». Փաշինյան