Հունվարի 22-ի ցերեկը Հայաստանում 2-3 աստիճանով կցրտի

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանց տեղումների եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik.Հայաստանի տարածքում հունվարի 22-26-ը ձյուն չի գա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 22-ի ցերեկը Հայաստանում 2-3 աստիճանով կցրտի

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -2-ից -4–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -14-ից -16։

Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է