Բայդենի երդմնակալության արարողության զավեշտալի պահերը` լուսանկարներում

Sputnik

Ընդամենը երկու օրում Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողության որոշ լուսնկարներ տարածվեցին համացանցով մեկ։ Անմիջապես շատ պահանջված դարձավ ձեռնոցներով Բերնի Սանդերսի լուսանկարը։

Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել

Սենատորի հանդերձանքը մեմերի և կատակների ալիք բարձրացրեց սոցցանցերում, սակայն նաև բազմաթիվ հիացական ու ջերմ արձագանքների արժանացավ։

Պահակախումբն ընդհանրապես տարբերվեց.  մեկը  հանդիսավարի դերում էր` ներկայացնելով կարևոր անձանց, մյուսը հազիվ թևանցուկ էր արել ամերիկյան փոփ աստղին։ Ինչ–որ մեկն էլ Քամալա Հարիսի առաջ հետույքն էր տնկել` անմիջապես տեսախցիկի օբյեկտիվին ուղղված, իսկ արարողության գլխավոր հերոս Բայդենը հիշվեց երկար շիկահեր մազերի ֆոնին։

«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց

Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը կայացավ հունվարի 20-ին  և տարբերվեց նախորդ մյուս բոլոր արարողություններից ազգային գվարդիայի մեծաթիվ կազմով, հանդիսատեսի փոխարեն Ամերիկայի դրոշների առատությամբ և հյուրերի համեստ թվով։

Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով 

1 / 10
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը տիկնոջ` Ջիլ Բայդենի հետ, երդմնակալության արարողության ժամանակ
2 / 10
Սենատոր Բերնի Սանդերսը` Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ
3 / 10
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը` Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ
4 / 10
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը տիկնոջ` Ջիլ Բայդենի հետ, երդմնակալության արարողության ժամանակ
5 / 10
Աշխատակիցները երդմնակալության արարողությունից հետո հավաքում են գետնին ընկած գլխարկները
6 / 10
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը` Վաշինգտոնում 59-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ
7 / 10
Լեդի Գագան` Վաշինգտոնում ԱՄՆ 59-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ
8 / 10
ԱՄՆ 59-րդ նախագահ Ջո Բայդենը` երդմնակալության արարողության ժամանակ
9 / 10
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, առաջին տիկին Ջիլ Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսն ու նրա ամուսինը` Դուգ Էմհոֆը, Վաշինգտոնում նախագահի երդմնակալության արարողությունից հետո
10 / 10
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ազգականի` Ամարա Աջագուի հետ, Վաշինգտոնում նախագահի երդմնակալության արարողության պատվին կազմակերպված շքերթի ժամանակ