Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Արթուր և Էլինա Ջանիբեկյանները, բացի նորածին փոքրիկից, ունեն ևս 2 որդի` Նարեկը և Արամը, ինչպես նաև մեկ դուստր` էվան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Չնայած փոքրիկ Արեգը` Արթուր և Էլինա Ջանիբեկյանների 4–րդ զավակը  ծնվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին, ռուսական և հայկական շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հիմա են շնորհավորանքներ գրել`նոր տեղադրած նկարի տակ:

Հայտնի պրոդյուսեր, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, Instagram-ի իր էջում հրապարակել է նորածին որդու՝ Արեգի հետ արված հմայիչ լուսանկարը: Լուսանկարում փոքրիկը գլուխը դրել է մոր ուսին։

Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Նա չի մակագրել լուսանկարը, պարզապես «սրտիկ» է դրել։

«Աշխարհի ամենագեղեցիկ մայրիկը», - գրել է Ալսուն՝ սրտիկելով լուսանկարը:

Իսկ երգչուհի Իվետա Մուկուչյանը գրել է. «Ուրախ եմ քեզ համար, իմ գեղեցկուհի։ Բարի գալուստ, փոքրիկ հրեշտակ»:

Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին

Նորաթուխ մայրիկի հետևորդները նրան հաճոյախոսություններով են շռայլել։ Պետք է ասել` մայրությունն էլ ավելի է գեղեցկացրել Էլինային։

Իսկ բաժանորդներից մեկը գրել է. «Դուք գեղեցկուհի եք։ Իսկական Արցախյան գեղեցկություն»։

Արեգի ծնունդից երկու օր անց մեդիամագնատի կինը հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով և Արցախի գլխավոր խորհրդանիշով:

«5.11.2020. Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավ ու բարի կդառնա։ Բոլորին երջանկության, խաղաղության և սեր եմ մաղթում»,- գրել էր Էլինան՝ տեղադրելով «No war» (»Ոչ պատերազմին») հեշթեգը։

Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները, բացի նորածին փոքրիկից, ունեն ևս 2 որդի` Նարեկը և Արամը, ինչպես նաև մեկ դուստր` էվան: