Հայաստան - Ռուսաստան կանոնավոր չվերթերը շուտով կվերականգնվեն

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվել է 2020–ի մարտից կորոնավիրուսի համավարակի հետ կապված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության հետ հավանաբար կանոնավոր չվերթերը կվերականգնվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը` հավելելով, որ տեղեկությունը դեռ պաշտոնական չէ:

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթերը կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- նաև Facebook-ի իր էջում էր նման գրառում արել նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվեց 2020–ի մարտին կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ Բացառություն կազմեցին քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։