«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց

ԱՄՆ-ն այժմ նոր նախագահ ունի։ Ի հեճուկս բազմադարյա ավանդույթի՝ Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, ներկա չէր արարողությանը։
Sputnik

Բայց նախկինների պակաս չկար. երդմնակալության արարողությանը ներկա էին Բարաք և Միշել Օբամաները, Ջորջ և Լորա Բուշերը, ինչպես նաև Բիլ և Հիլարի Քլինթոնները: Իր երդմնակալության խոսքում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ իրեն ընտրելով` ժողովրդավարությունը հաղթեց։

«Ես՝ Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն Կրտսերս, երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես ԱՄՆ նախագահ և ամբողջ ուժով ծառայելու, պահպանելու և պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Թող Աստված օգնի ինձ»,– ասաց նա։

Բայդենը շեշտեց` սա Ամերիկայի օրն է, ժողովրդավարության օրը։

Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել

«Սա պատմության և հույսի թարմացման օրն է։ Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի, այլ նպատակների հաղթանակը։ Նպատակը ժողովրդավարությունն է։ Ժողովրդի կամքը լսվեց։ Մենք կրկին պարզեցինք, որ ժողովրդավարությունը թանկ է, փխրուն։ Եվ այս պահին, բարեկամներ, ժողովրդավարությունը հաղթանակեց», - ասաց Բայդենը։

«Թող Աստված օգնի ինձ». Ջո Բայդենը երդվեց

Բայդենից առաջ երդվեց Կամալա Հարիսը՝ ԱՄՆ-ի պատմության մեջ փոխնախագահի պաշտոն ստանձնած առաջին կինը:

Իր գրավիչ զգեստով առանձնացավ նաև երգչուհի Լեդի Գագան։

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա

Դոնալդ Թրամփը մինչ այդ արդեն լքել էր Սպիտակ տունը։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը