Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու

ԱԻՆ–ը խնդրում է չանհանգստանալ. Նոր Կյանք և Փանիկ համայնքներում փորձարկվելու են էլեկտրաշչակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ:

Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է չանհանգստանալ:

Հատուկ լեռնափրկարարական ծառայությունը կմասնավորեցվի

Ճանապարհներին ու մայթերին այլևս մեքենաներ չեն վաճառի