Ովքեր են դեմ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորմանը

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորելու թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ««Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաև նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

«Հրապարակ» թերթը գրում է, որ այդ առաջարկը մերժել են իշխանական «Իմ քայլը» և ՀՀԿ-ն։

«ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել և վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները»,-գրում է թերթը։

Առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»:

Հիշեցնենք, որ, ըստ ԼՀԿ առաջարկի,  հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ ներկայացուցիչ։

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: