Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հայտնի են. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է։ Տասնյակի վերջին տեղում «ՄՏՍ Հայաստանն» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց վճարած գումարների վերաբերյալ ցանկը: Ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը այս տարվա հունվար-դեկտեմբերին կազմել են 50 մլրդ 671 մլն 032 հազար դրամ:

Նախատեսվածից 60 մլրդ դրամով ավել եկամուտ է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամով մուտքերով: Չորրորդը «Գեոպրոմայնինգ գոլդն» է՝ ավելի քան 23 մլրդ 019 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»` 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Սիփիէս օիլ», «Ֆլեշ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Ջեյ թի այ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:

Ինչպես են հարկերը փոխվում Հայաստանում 2021 թվականից

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: