Ձեր կառավարության ներկայացուցիչներին ասեք` ճիշտ բառեր օգտագործեն. Սիմոնյանը` Բադասյանին

Արդարադատության նախարարը կարծում է, որ կա միտում՝ ամեն կերպ նվազեցնելու կառավարության և դրա ստորաբաժանումների դերակատարումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Կառավարությունը բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացներն օգտագործում է ՀՀ քաղաքացիների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Անընդհատ լինում են քննարկումներ, և կա միտում ամեն կերպ նվազեցնելու կառավարության և դրա ստորաբաժանումների դերակատարումը։ Բացի այդ, անընդհատ քարոզչություն է գնում, որ կառավարությունը մատնված է անգործության»,– ասաց Բադասյանը։

ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, թե Ադրբեջանում քաղաքականություն են վարում, ըստ որի` յուրաքանչյուր հայ թշնամի է, և նման պայմաններում մեր կողմից բարեկամանական հարաբերություններ սկսելը ճիշտ չէ։

«Մոտ 1300 քրեական գործ կա»․ Փաշինյանը պատասխանեց՝ ինչու իր ասած դավաճանները չեն պատժվել

«Իմ հորդոր–պահանջն այն է, որ ձեր կառավարության ներկայացուցիչներին ասեք` իրենց բառապաշարում ճիշտ բառեր և մտքեր ասեն։ Ավելին, տարիներ առաջ ԱԳՆ–ին հանձնել են արտաքին քաղաքականության մեջ իրավական ճիշտ բառապաշար օգտագործելու փաստաթուղթ, կխնդրեի` դա օգտագործեն կառավարության անդամները, որպեսզի իմանան` երբ ինչ են ասում»,–ասաց Սիմոնյանը։

Ի պատասխան Բադասյանը նշեց, որ իշխանությունը մի շարք քայլեր է իրականացնում ի պատասխան Ադրբեջանի։ Նա հայտնեց, որ կարող են փորձել, օրինակ, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ահաբեչության ֆինանսավորման համար։

Նա հավելեց նաև, որ Հայաստանի ԿԲ–ն է իրավասու մարմինը, և համապատասխան միջոցառումներ իրականացվել են։

Անընդունելի է Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումը. Նիկոլ Փաշինյան