Ոստիկանությունն ապօրինի խաղատուն է բացահայտել Երևանում. տեսանյութ

Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, hայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։
Sputnik

Ոստիկանությունն ապօրինի խաղատուն է բացահայտել Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հանգուցյալ պապի «Կալաշնիկովից» մինչև «Կարաբին» և «ՏՕԶ». ոստիկանության աշխատանքի պտուղները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն օպերատիվ տվյալներ է ունեցել, այդ շենքում առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։

Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ։

Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։ Մասնակիցների շահումից 3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Կաշառք, խաբեություն, և սա դեռ ամենը չէ. Վերմիշյանի անհավանական արկածները նախկին պաշտոնում

Հունվարի 17-ին իրականացվել է հատուկ միջոցառում, որի շրջանակում ապօրինի խաղատանը հայտնաբերվել ու ՔՈԳՎ բերման են ենթարկվել 10 անձինք։

Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

Տեխզննման կտրոնները պետք չեն լինի․ ոստիկանությունն «ընթացքում» է ստուգելու մեքենաները