Սպասվում է ձյուն, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կիջնի 17-20 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

ՊԵԿ–ին 400 միավոր մարտական զենք է հարկավոր. ԱԺ–ում նախագիծ է ներկայացվել

Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ը շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։ Հունվարի 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է ձյուն, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակի տեսություն

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 18-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևան քաղաքում ևս հունվարի 19-ինը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։ Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Արցախի բնակֆոնդի հարցը կլուծվի 1-3 տարում. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական