Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ

Քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ կայքը։

Անդրանիկ Քոչարյանի հարցով ՊՆ–ն պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Արցախում ոտքերի ու մեջքի հատվածում բեկորային վիրավորումներ է ստացել հոկտեմբերի 19–ին։ Նրան վիրահատել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում («Մուրացան» հոսպիտալ)։

ՀՀ պաշտպանության նախարարը նոր խորհրդական ունի