Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. փրկարարներ են տուժել

Պայթյունը տեղի է ունեցել Մեղրիի տարածաշրջանում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ռուս մասնագետներն Արցախում մեկ օրում ավելի քան 780 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

Պայթյունի հետևանքով արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 1 հրշեջ փրկարար վնասվածք է ստացել ու տեղափոխվել է հիվանդանոց։  

Ավելի ուշ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:

Հավելենք, որ արցախյան ռազմաճակատում հրադադարի հայտարարումից մինչ օրս որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1235 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ։

Պայթյուն և հրդեհ հայաշատ Ռոստովի շաուրմայի կրպակում. երեք մարդ հոսպիտալացվել է. տեսանյութ