ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։
Նրանց ձեռքին պաստառներ էին` «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։
Այսօր` ժամը 13։00-ին, մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
«Արցախում հայրս ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ հուշելով». Լևոն Քոչարյան