«Շուշին ծախածն ընդդեմ Շուշին ազատագրածների». բողոքի ակցիա` Քոչարյանի դատական նիստից առաջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով դատական նիստ։ Մինչ այդ, դատարանի բակում բողոքի ակցիա է ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները` ի պաշտպանություն Քոչարյանի։

Դատարանում այսօր` ժամը 13։00-ին, նախատեսված է Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

«Շուշին ծախածն ընդդեմ Շուշին ազատագրածների». բողոքի ակցիա` Քոչարյանի դատական նիստից առաջ

Դատարանի առջև հավաքվածների ձեռքին կան պաստառներ` «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։

«Շուշին ծախածն ընդդեմ Շուշին ազատագրածների». բողոքի ակցիա` Քոչարյանի դատական նիստից առաջ

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

«Շուշին ծախածն ընդդեմ Շուշին ազատագրածների». բողոքի ակցիա` Քոչարյանի դատական նիստից առաջ

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ