Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները

Ռուս խաղաղապահները պարապմունքներ են անցկացնում, որպեսզի պատրաստ լինեն հնարավոր հարձակումներին ու հրադադարի խախտման դեպքերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Մարտակերտի դիտորդական դիրքերում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և վերահսկողություն են իրականացնում։ Ամեն օր նրանց դիտակետերի անձնակազմի հետ անցկացվում են պարապմունքներ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումներին։

Ըստ հաղորդագրության` պարապմունքների արդյունքում խաղաղապահներն իրենց գործողությունները հասցնում են ավտոմատացման։

Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են