Շիրակում հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մասնաշենք է կառուցվում. տեսանյութ

Նախարարի հանձնարարությամբ՝ փրկարարների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելու համար հաճախակի ստուգարքներ կանցկացվեն։
Sputnik

Շիրակի մարզում հրշեջ-փրկարարների համար կառուցվող 2 նոր մասնաշենքերի շինարարությունը շուտով կավարտվի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարվա կեսին Գյումրու թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին։

Երևանի քաղաքապետարանը 2021-ին ոչ թե 100 նոր վերելակ կտեղադրի, այլ 300

Նոր աշխատանքային տարվա օրակարգում մարզային փրկարարական ջոկատների խնդիրներն են։Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։

«Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։ Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել: Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անդրանիկ Փիլոյանը պատրաստ է ցանկացած խնդրի առանձին լուծում տալ

Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ նաև հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։

Նախարարը պահանջել է, որ բոլորը բարեխղճորեն և ազնվորեն կատարեն պարտականությունները՝ նպաստելով համակարգի զարգացմանը։

«Տարածքը, որտեղ մենք  էինք, մնացել է Արցախի կազմում». գյումրեցի փրկարարները պարգևատրվեցին