ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները

Մեկ օրվա ընթացքում բժիշկների շրջիկ բրիգադները պատվաստել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի 5 դիտակետերի գրեթե 160 զինծառայողի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության հատուկ ստորաբաժանման անդամները Ղարաբաղում խաղաղապահների օբյեկտների կանխարգելիչ ախտահանում են իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հատուկ մշակման միջոցառումներն իրականացվում են ամեն օր՝ կանխարգելման ու կորոնավիրուսային ու այլ հիվանդությունների տարածումը զինծառայողների շրջանում թույլ չտալու համար։

ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները

ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումները հագեցած են աերոզոլային ախտահանման КДА ու ДКВ-1К համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի մաշկի ու աչքերի պաշտպանության անհատական միջոցներով։ Մշակումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով ու քլոր պարունակող լուծույթներով։

Հատուկ մշակում է իրականացվել ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի շտաբում, դիտակետերում ու խաղաղապահների բնակավայրերում։ Այսօրվա դրությամբ մշակման է ենթարկվել խաղաղապահների տարածքից 18 հազար քառակուսի մետր, այդ թվում՝ բոլոր դիտակետերը։ 

ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները

Բացի այդ, ռազմական բժիշկները շարունակում են պատվաստել Լաչինի միջանցքի դիտակետերում ու Լեռնային Ղարաբաղում ուժերի շփման գծի երկայնքով տեղակայված զինծառայողներին։

Մեկ օրվա ընթացքում բժիշկների շրջիկ բրիգադները պատվաստել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի 5 դիտակետերի գրեթե 160 զինծառայողի։

«Սպուտնիկ-V» պատվաստանյութը ստանալուց ի վեր պատվաստվել է ՌԴ խաղաղապահ ուժերի ավելի քան 750 զինծառայող։