Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն

Եկեք անկեղծ լինենք։ Դժվար թե որևէ մեկը կարողանար կանխատեսել, որ Թրամփի հեռանալն այսքան արտառոց կլինի և ամերիկյան կոնգրեսի՝ Կապիտոլիումի դահլիճներում պառկած կլինեն Ազգային գվարդիայի զինվորները։
Sputnik

 

Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն

Ընդ որում, նկատեք՝ իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ , այսպես ասենք, ներքին հարձակում, այսինքն` Ազգային գվարդիայի որոշ անդամներ միանան ցուցարարներին, իսկ դա խիստ վտանգավոր է, քանզի զինվորները մարտական զենք ունեն։ Այսինքն` ինչ եմ ասում՝որոշ նահանգներում ցուցարարներն էլ են զինված։ Ինչ կարող ես անել՝ դա նրանց սահմանադրական իրավունքն է։

 

​Որոշ նահանգների մայրաքաղաքների փողոցներում արգելապատնեշներ են տեղադրված, իսկ խանութների ապակեպատ ցուցափեղկերը փայտերով են ծածկված։ Ասեմ, որ նման պատկեր ես ու իմ գործընկերները ժամանակին տեսել էինք Պրահայում, որտեղ գլոբալիստական ֆորում էր անցկացվում, ու էլի ամենուր տեղադրված էին այդ մետաղե արգելապատնեշները, իսկ Մաքդոնալդի բոլոր պատուհանները ծածկված էին  փայտերով՝ հակագլոբալիստների շարժումը կանխելու համար։

Ռեյգանից մինչև Թրամփ. ԱՄՆ նախագահների երդմնակալությունը` լուսանկարներով

​Սակայն ամենարտառոցն այն է, որ Դոնալդ Թրամփի հեռանալուց ընդամենը մի քանի օր առաջ որոշ կոնգրեսականներ արդեն երկրորդ անգամ նախաձեռնել են նրա իմփիչմենթը։ Այդ գործընթացը բավական բարդ է ու երկար։ Ընդհանրապես հավանականություն չկա, որ հաջողությամբ կավարտվի, բայց եթե նույնիսկ ավարտվի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զավեշտական իրավիճակ է ստեղծվելու։ Չէ որ իմփիչմենթի իմաստը մեկն է՝ պաշտոնյային հեռացներ իր պաշտոնից։ Այսինքն` Դոնալդ Թրամփը առանց այն էլ այս շաբաթ հեռանալու է, բայց կոնգրեսականները նրան ասելու են՝ հեռացիր։ Համաձայնեք, նման բան Ամերիկայում դեռ չէր եղել։

​Ուրիշ հանգամանք էլ կա, որի մասին գրում է Նյու Յորք Թայմսը։ Նախագահը և նրա վարչակազմն իրավունք ունեն ներում շնորհելու, մանավանդ նախագահի հեռանալուց առաջ։ Ներումների քանակը կտրուկ մեծացել է, երբ պարզ է դարձել, որ Թրամփին չի հաջողվի վիճարկել իր պարտությունը։ Եվ այդ ներումները կատարվում են փողով։ Նույն Նյու Յորք Թայմսը, հենվելով իր ձեռքին հայտնված փաստաթղթերի վրա, գրում է, որ, օրինակ, Յուտա նահանգի նախկին դաշնային դատախազ Բրեդ Թոլմանը, որը մոտ է Սպիտակ տանը, օգտվել է իր այդ դիրքից ու պարգեւավճար վերցրել երեք դատապարտված հանցագործներին ներում շնորհելու համար։

Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից

Թրամփի նախկին իրավական խորհրդական Ջոն Դաուդը, ըստ թերթի, տասնյակ հազարավոր դոլարներ է վերցրել` խոստանալով  ներում շնորհել մի շարք դատապարտյալների, օգտվելով նախագահի հետ կապերից։ Ասում են՝ ինքը` Թրամփը, հենց հեռանալու նախօրեին, մտադիր է ներում շնորհել մոտ 100 դատապարտյալի։ Բայց ամենաարտառոցը՝ Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել ինքն իրեն, իր երեխաներին, Ջարեդ Քուշներին և իր օգնական Ռոբերտ Ջուլիանիին։ Ահա այսպիսի Ամերիկա։