Գնացածը կորած է. Մարտակերտում կովերն անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում

Ճանկաթաղ վարչակազմի ղեկավարը վստահեցրեց, որ հայ բնակչի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում 4 անասուն մոլորվել են ու ադրբեջանական կողմում հայտնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը։

Մարտակերտում ականի պայթյունից էքսկավատորավար է մահացել

Նշենք, որ քիչ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Մարտակերտում ադրբեջանցիները կրակոցներ են արձակել Ճանկաթաղ գյուղի բնակչի ուղղությամբ և 7 գլուխ անասուն գողացել։

«Դեպքն այսօր տեղի չի ունեցել, այլ մոտ 10 օր առաջ։ Կրակոցներ էլ չեն եղել, ուղղակի անասունները մոլորվել են, կորել, մեծ հավանականությամբ՝ ադրբեջանական կողմում են հայտնվել»,- նշեց վարչակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ պետք է ավելի ուշադիր լինել։ Ասում է՝ բոլոր անասնատերերին էլ զգուշացնում են՝ անասուններին պահեն, որ չանցնեն ադրբեջանական կողմ, որովհետև նրանց այլևս վերադարձնել չի լինի։

Արցախի Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում բնակելի տներ կտրամադրվեն