ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ամերիկացի գիտնականները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների տվյալները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մարդը կարող է երկարացնել իր կյանքը, գրում է Express-ը։
Մասնագետների խոսքով` այդպիսի ազդեցություն ունի ամենօրյա մեդիտացիան։ Հետազոտությանը մասնակցել են 66-ից մինչև 81 տարեկան 202 կամավոր։ Նրանց բաժանել են երկու խմբի, խմբերից մեկին հանձնարարել են ամեն օր մեդիտացիա անել։
Նրանք պետք է նստեին հարմար դիրքով կենտրոնանային իրենց մտքերի և շնչառության վրա։ Մեդիտացիան տևում է 15-20 րոպե։
Մեդիտացիայի ազդեցությունը գիտնականներն արձանագրել են 3 ամիս անց։ Կամավորները խոստովանել են, որ իրենց զարկերակային ճնշման միջին ցուցանիշը էականորեն նվազել է։ Մինչդեռ երկրորդ խմբի մոտ, որը մեդիտացիայով չէր զբաղվում, նման փոփոխություն չի գրանցվել։
Մեդիտացիայի արդյունքում օրգանիզմում ևս մեկ դրական փոփոխություն է կատարվում։ Սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան հավանականությունը առաջին խմբի կամավորների մոտ նվազել է 30 %-ով փորձարկման մյուս մասնակիցների համեմատ։
Նոր մահացու հիվանդություննե՞ր են գալու. գիտնականը մեկնաբանում է հավանականությունը
Գիտնականները նշում են, որ մեդիտացիան նվազեցնում է սթրեսը և չեզոքացնում տագնապի զգացումը։ Այդ հոգեվիճակների բացակայությունն իր հերթին երկարացնում է մարդու կյանքը։