Առողջապահության նախարար կարող է դառնալ Անահիտ Ավանեսյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի-Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության ղեկավարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել

«Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին», - նշեց նա:

Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

Ըստ տեղեկությունների` Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: