ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

Եղանակային փոփոխությունները կարող են նվազեցնել մարդկանց սթրեսակայունությունը, ուղիղ ազդեցություն ունենալ նրանց տրամադրության վրա, բարձրացնել աշխատունակությունը։ Sputnik Արմենիան զրուցել է թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանի հետ։
Sputnik
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

Եղանակային փոփոխությունների ժամանակ հատկապես հաճախակիանում են զարկերակային ճնշման տատանումները, սիրտ-անոթային հիվանդությունները։

351 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Այս ընթացքում ունենում ենք նաև չկարգավորվող զարկերակային գերճնշում, այսինքն` հիվանդներն իրենց նշանակած դեղորայքն օգտագործելիս չեն հասնում ցանկալի արդյունքի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը։

Հետտոնական շրջանում, որպես կանոն, նկատվում են նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ստամոքսի խոցերի սրացումներ։

Մասնագետի խոսքով` այս տարի բավականին շատ են եղել մրսածության հետևանքով տարբեր շնչառական խնդիրներով դիմող քաղաքացիները, ինչը, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակի առկայության պարագայում լրջագույն խնդիր է համարվում։

«Եթե մարդը մրսածություն կամ այլ շնչառական վարակ ունի, իմունային համակարգի անկում է լինում, և հավանականությունն ավելի մեծ է, որ նա վարակվի կորոնավիրուսով»,- նշեց մասնագետը։

Պարզվում է` եղանակային փոփոխությունները կարող են նվազեցնել մարդկանց սթրեսակայունությունը, ուղիղ ազդեցություն ունենալ նրանց տրամադրության վրա, բարձրացնել աշխատունակությունը։

Եղանակային փոփոխություններից առաջացած ռիսկերից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վիտամիներով հարուստ սնունդ ընդունել, խուսափել գազավորված ըմպելիքներից և մարզվել։

Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը