Հայաստանը 11-րդն է անվտանգ երկրների ցանկում, իսկ մեր հարևաննե՞րը

Վրաստանն առաջ է անցել Հայաստանից, իսկ Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը զգալի տարբերությամբ հետ են մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. 2021 թվականին երկրների անվտանգության վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Աղյուսակը հրապարակել է Numbeo տվյալների համաշխարհային բազան։

Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին

Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 135 երկիր:

Անվտանգ երկրների առաջին հորիզոնականում Կատարն է, երկրորդում` Թայվանը, երրորդում` Արաբական Միացյալ Էմիրությունները, չորրորդում`Օմանը, հինգերորդում` Մեն կղզին։ Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեցարիան, յոթերորդը` Հոնկոնգը, ութերորդը`Սլովենիան, իններորդը`Ճապոնիան։

Տասնյակը եզրափակում է հարևան Վրաստանը։ Ադրբեջանը 32-րդ հորիզոնականում է, Թուրքիան 51-րդ, Իրանը՝ 88-րդ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի անվտանգ երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում էր 9–րդ հորիզոնականը։