Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը

Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան ցավակցում է հայ բռնցքամարտիկի ընտանիքին, մերձավորներին և ընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ավտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։ Տեղեկությունը հայտնում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան։

Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը

«Ցավակցում ենք ընտանիքին, մերձավորներին և ընկերներին»,–ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Նշենք, որ Արտյոմ Միքայելյանը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են