Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը

Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության անդամը նախկինում թեմական և վանական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան 53 տարեկանում Իրանում վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության անդամ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի դիվանը։

Նախորդ տարվա օգոստոսին Բարիքյանը նշանակվել էր Լիբանանի Զարեհյան դպրեվանքի տեսուչ։

Մեր եկեղեցականները Դադիվանքում են. նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Գերաշնորհ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը նախկինում թեմական և վանական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Հայտնի էր նաև իր երաժշտական ընդունակություններով։ Եղել է նաև Կանադայի թեմական առաջնորդ։

Նրա վերջին օծումն ու թաղման կարգը կկատարվի Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում։