ՌԱԴԻՈ

Իշխանությունը չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով` իշխող քաղաքական թիմը երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։
Sputnik
Իշխանությունը չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը. Սուրենյանց

Լենա Նազարյանն ու իր քաղաքական թիմը երկրի զարգացման հավակնոտ ծրագիր ներկայացնելու փոխարեն զբաղված են անհեթեթ հայտարարություններ հնչեցելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի այն տեսակետը, թե հզորանալու և կորցրածը հետ բերելու փորձագիտական շրջանակների մոտեցումները հետադիմական են։

«Սա շատ վտանգավոր մեսիջ է, որը ապացուցում է այն միտքը, որ պարտության սիմվոլ իշխանությունը չի կարող նպաստել երկրի զարգացման հավակնոտ օրակարգի իրականացմանը»,- ասաց նա։

Իշխանությունը պարտավոր է հրապարակել սերունդների ճակատագրին վերաբերող փաստաթղթերը․ Մելիքյան

Սուրենյանցի կարծիքով` իշխող թիմում ոչ միայն հաշտվել են պարտության մտքի հետ, այլև մոռացել են պետական օրակարգի մասին և այս պահին մտահոգված են միայն սեփական իշխանությունը պահպանելու խնդրով։

«Սեփական իշխանության պահպանման մոլուցքն այնքան ուժեղ է, որ դրա հաշվին խժռվում է երկրի ինքնիշխանությունը, նրա զարգացման ռեսուրսը։ Գործող իշխանությունն իր առաջին և մյուս դեմքերով չի գիտակցում այն ազգային աղետը, որի առաջ կանգնեցրել է երկիրը»,- նշեց Սուրենյանցը։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ տարբեր փորձագետների`մի քանի տարի խաղաղ ապրելու, հզորանալու, վերազինվելու և մեր բաժին հաղթանակը հետ բերելու մտածողությունը համարում է հետադիմական և վնասակար։