Ամենաբարձր մակարդակով մեզ տրամադրում են թուրքերի հետ «սիլի-բիլի» անելու. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր գործիչը հավատում է, որ գալու է նաև այն օրը, երբ մեր կորցրածը հետ կբերենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Որ պահից մենք համակերպվենք մեր կորստի հետ, այս ծնկի եկած վիճակն ընդունենք, այդ պահից մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դատապարտված ենք ոչնչացման։ Վանաձորում Հայրենիքի փրկության շարժման անդամների և քաղաքացիների հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքն ընդմիջվեց ծափահարություններով։

Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով. Արթուր Վանեցյան

Սաղաթելյանը վստահ է՝ օրակարգից չպետք է դուրս գա նաև Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։

«Էսօրվա քաղաքական իշխանությունը մեր հայրենիքի մի մասը հանձնելուց հետո արդեն ամենաբարձր մակարդակով հասարակական տրամադրություններ է ստեղծում, փորձում մեր հասարակությանը տրամադրել թուրքերի հետ «սիլի-բիլի», բարեկամություն անելու»,- նշեց Սաղաթելյանն ու շեշտեց՝ սա պետք է մերժել։

ՀՅԴ անդամը հավատում է՝ գալու է մեր կորցրածը վերադարձնելու ժամանակը։

Հիշեցնենք, որ Վանաձորում Հայրենիքի փրկության շարժման անդամների և քաղաքացիների հանդիպմանն է նաև վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Երեկ շարժման անդամները հանդիպում էին ունեցել Գյումրիի բնակիչների հետ։

Հավելենք, որ Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Պարտության վրա ավելի շատ մարդ կորցրեցինք, քան հաղթանակի. Վազգեն Մանուկյան