«Ոչ ոք ոչ մի բառ չասաց»․ Բերեզովսկայան՝ Լատվիայում ռուսական ԶԼՄ-ների հետապնդման մասին

RT-ն Մարիա Բուտինայի #СвоихНеБросаем նախագծի շրջանակներում լայնածավալ տեղեկատվական արշավ է անցկացնում ի պաշտպանություն ռուսալեզու լրագրողների, որոնք Լատվիայի Պետանվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են ռուսական ԶԼՄ-ների հետ համագործակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Baltnews-ի աշխատակից, Լատվիայի Լրագրողների միության անդամ Ալլա Բերեզովսկայան պատմել է լատվիական ոստիկանության կողմից իր տան խուզարկության մասին, որի ընթացքում բռնագրավվել են ոչ միայն տեղեկատվական կրիչներ, այլ նաև անձնական փաստաթղթեր։

Լրագրողի խոսքով` ոստիկանները բարձրացել են նույնիսկ տան երկրորդ հարկ, որտեղ գտնվում է ննջարանը, վերցրել են թոռան կոտրված պլանշետը, որի մեջ ֆիլմերից և խաղերից բացի ոչինչ չկա, մտել են կաթսայատուն, խուզարկել են բակը։

Ինչ ճնշումներ կան Լատվիայում ռուսական ԶԼՄ-ների թղթակիցների նկատմամբ. պատմում է Լինդերմանը

Բերեզովսկայան ասում է, որ չի հասկանում, թե ինչ հիմքով են կատարվել այդ բոլոր գործողությունները, չէ որ այն հրատարակությունները, որոնց հետ ինքը համագործակցում է, ոչ ոք հանցավոր չի ճանաչել։ «Մենք ապրում ենք ազատ երկրում և իրավունք ունենք հրապարակվելու այնտեղ, որտեղ հարկ ենք համարում»,-հայտարարել է Բերեզովսկայան:

Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ կռահում է նման վերաբերմունքի իրական պատճառները, չէ՞ որ Բերեզովսկայան վճռական դիրքորոշում ունի Լատվիայում ռուսական կրթությունը պահպանելու հարցում, քաղաքացիության հարցերում, նաև ակտիվորեն հանդես է գալիս ընդդեմ նացիզմի հերոսականացման։

«Ռուս լրագրողների դեմ իսկական հետապնդում է ընթանում»,-վստահ է Բերեզովսկայան։ Նա ափսոսանք է հայտնում, որ լատվիացի գործընկերներից որևէ մեկը չի դատապարտում տեղի  հատուկ ծառայությունների գործողությունները։

 «Ոչ մեկ բացարձակ ոչ մի բառ չասաց ի պաշտպանություն մեզ։ Ավելին, մի հաղորդում եղավ` «Առանց գրաքննության», որտեղ խոսքն այն մասին էր, որ մենք լրագրողներ չենք, այլ Կրեմլի պրոտագոնիստներ:

Ուրեմն՝ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները նրանց վրա չեն կարող տարածվել։ Այսպիսի անմարդկային իրավիճակ է»,- RT-ի հետ զրույցում ընդգծել է Բերեզովսկայան։