ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. 2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը` հավելելով, որ կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։
«Նման չափի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել իրականացնել մեծածավալ աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ»,–ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2021թ–ին ներկայացված բյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսում է ապահովել 1 տրիլիոն 437 մլրդ դրամի եկամուտ։ Հարկային եկամուտների կանխատեսվող ցուցանիշը 1 տրիլիոն 356 մլրդ դրամ է։
Տարվա բյուջետային ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 843 մլրդ դրամ։ Դեֆիցիտը լրացնելու նպատակով կառավարությունը պլանավորել է ներգրավել լրացուցիչ 274 մլրդ դրամ։
Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար