Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը

Ալիևներն այցելել են մզկիթ և անգամ մտել Ղազանչեցոց վանք, որը պատերազմի ժամանակ ռմբակոծել էին Ադրբեջանի Զինված ուժերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 14-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին դրել է Ֆիզուլիի շրջանում օդանավակայանի հիմքը։  

Ինչպես հայտնում է Ալիևի պաշտոնական կայքը, նա ընտանիքի անդամների՝ Մեհրիբանի և Լեյլայի հետ միասին այցելել է մզկիթ և անգամ մտել Ղազանչեցոց վանք, որը պատերազմի ժամանակ ռմբակոծել էին Ադրբեջանի Զինված ուժերը։

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Հենց այստեղ էր վիրավորվել ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը և ևս երկու թղթակից՝ Լևոն Արզանովն ու Հրանտ Բալադյանը։

Ավելի վաղը Ալիևը հայտնել էր, որ հրահանգել է Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի շինարարություն սկսել։ Նա նշել էր, որ օդանավակայանը, համենայն դեպս՝ դրա թռիչքուղին, պետք է պատրաստ լինի արդեն այս տարի։

Շուշին ադրբեջանական կողմին էր հանձնվել եռակողմ հայտարարության արդյունքում։ Հայերը ստիպված էին եղել թողնել իրենց պատկանող տներն ու ենթակառուցվածքները և լքել քաղաքը։