Վարչապետը շարունակում է քննարկումները քաղաքական ուժերի հետ. ում հետ է հանդիպել այս անգամ

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Վարչապետը շարունակում է քննարկումները քաղաքական ուժերի հետ. ում հետ է հանդիպել այս անգամ

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վարչապետը շարունակում է քննարկումները քաղաքական ուժերի հետ. ում հետ է հանդիպել այս անգամ

Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: