Արև ու ձյուն կլինի. եղանակի տեսություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին կլինի հարավային՝ 5-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Արև ու ձյուն կլինի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Ճապոնիայում կորոնավիրուսի նոր տեսակ են գտել