Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա է ժամանել մասնավոր այցով. աղբյուր

Հայկական մի շարք Telegram ալիքներ հայտնել էին, որ Փաշինյանի ընտանիքի անդամները գաղտնի Մոսկվա են մեկնել թիկնազորի ուղեկցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնավոր այցով ժամանել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրին:

«Աննա Հակոբյանն այսօր ժամանել է Մոսկվա։ Դա մասնավոր այց է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երկու դուստրերի և անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս Մոսկվայի օդանավակայանից։

Ավելի վաղ հայկական մի քանի Telegram ալիքներ հաղորդում էին, որ Փաշինյանի ընտանիքը գաղտնի Մոսկվա է մեկնել։

Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին