ՌԱԴԻՈ

Փաշինյանի պատրանքներն ու մոսկովյան արձագանքը. ինչու է վարչապետը ժամանակ ձգում

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ թեև գործող վարչապետը հաշվի է նստում այն իրողության հետ, որ Ռուսաստանն է տարածաշրջանում գլխավոր դերակատարը, սակայն շարունակում է ապրել պատրանքներով։
Sputnik
Փաշինյանի պատրանքներն ու մոսկովյան արձագանքը. ինչու է վարչապետը ժամանակ ձգում

Պաշտոնական Մոսկվան ակնհայտ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի կամ Հայաստանի իշխանությունների անհաջողությունների վերաբերյալ հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն Ռուսաստանի ցանկությունների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով նախօրեին Իգոր Պոպովի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն չի առաջարկել Հայաստանին «հենց այնպես» տարածքներ հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա է ժամանել մասնավոր այցով. աղբյուր

«Արձագանքը, որն արված էր դիվանագիտական ամենաբարձր մակարդակով, կոնկրետ հասցեատեր ունի, կոնկրետ անուն- ազգանունով պաշտոնյա է այդ մասին հայտարարում, այլ ոչ թե անանուն աղբյուր։ Սա նշանակում է, որ Մոսկվայի համար Նիկոլ Փաշինյանի «պիտանելիության ժամկետը» ռեգիոնալ խնդիրների շուրջ աստիճանաբար սպառվում է»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով` Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ նման թեմաները նոր օրակարգ են ձևավորում Հայաստանի ներքաղաքական և հատկապես ընդդիմադիր ճակատում`հակափաշինյանական պայքարին նոր թափ հաղորդելու առումով։

«Փաշինյանը որոշակի ժամանակ է ձգում, իհարկե, որոշ չափով նաև հաշվի է նստում, որ տարածաշրջանում գլխավոր խաղացողը Ռուսաստանն է, բայց դեռևս ապրում է այն իլուզյաների մեջ, որ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմն ամբողջովին մտնի գործի մեջ, կարող է նոր փաստարկներ ունենալ Ռուսաստանի հետ նոր սակարկություններում»,- նշեց քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի համոզմամբ` Փաշինյանը հիմա նաև որոշակի մեսիջներ է ուղարկում արևմուտքին, մասնավորապես, ԱՄՆ-ին` ցույց տալով, որ ինքն ըստ էության բաց է և, տեսակետը, թե պատերազմում կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանն ամբողջովին գտնվում է պրոռուսական տիրույթում, չափազանցված է։

Նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը կասկածի տակ չպետք է դրվի. Փաշինյան

Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։ 

Ըստ դիվանագետի՝ պնդել, թե Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանը «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգիստ մնալ, չի համապատասխանում իրականությանը։