Ինչ ճնշումներ կան Լատվիայում ռուսական ԶԼՄ-ների թղթակիցների նկատմամբ. պատմում է Լինդերմանը

RT-ն #Своихнебросаем նախագծի առաջին հաղորդման ընթացքում խոսել է լրագրող ու հասարակական գործիչ Վլադիմիր Լինդերմանի հետ։ Նա պատմել է, թե ինչ ճնշում է գործադրում Լատվիայի իշխանությունը ռուսական լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրողների վրա։
Sputnik

Լրագրող Վլադիմիր Լինդերմանը համագործակցում է Baltnews.lv-ի ու Sputnik Լատվիայի հետ։ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին լատվիացի ուժայինները ձերբակալել են նրան ու ռուսալեզու մի քանի լրագրողի, նաև խուզարկումներ են անցկացվել։ Հատուկ ծառայությունները նշում են, որ թղթակիցները խախտել են ԵՄ-ի պատժամիջոցային ռեժիմը։

Լինդերմանը նշել է, որ խուզարկությունը մոտ 4 ժամ է տևել, ուժայիններին հետաքրքրում էին տեղեկության էլեկտրոնային կրիչները, նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի հետ համագործակցությունը հաստատող փաստաթղթերը։ Այնուամենայնիվ, Լինդերմանը իշխանության այդ գործողություններում դրական բան էլ է տեսնում։

Լրագրողների իրավունքները խախտվում են Մերձբալթյան երկրներում և Ուկրաինայում. ՌԴ ԱԳՆ

«Դա միայն առիթ է ցույց տալու, որ մենք չեն կոտրվել ու չենք պատրաստվում հեռանալ այդ անհեթեթ մեղադրանքների պատճառով։ Հիմա պետք է ավելի ուժեղացնել համագործակցությունը», - ասել է նա։

Լինդերմանը վստահ է, որ խուզակումների ու ձերբակալումների գլխավոր նպատակը ռուսական պարբերականների հետ  համագործակցող լրագրողներին վախեցնելն է, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ին Մերձբալթիայում աշխատող թղթակիցներից զրկելն է, ինչն արդյունքում կհանգեցնի այդ տարածաշրջանում ռուսական լրատվամիջոցների ազդեցության նվազեցմանը։

Ավելին, Լինդերմանի կարծիքով` Լատվիայի իշխանությունը փորձում է քրեականացնել Ռուսաստանի հետ ցանկացած շփումը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտասահմանում ռուսական ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելն անթույլատրելի է։ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Լատվիայի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Sputnik Լատվիա ու Baltnews տեղեկատվական հարթակների յոթ աշխատակցի։ ՌԴ ԱԳՆ-ն  այդ փաստը որակավորում է որպես ժողովրդավարական հասարակության հիմքի՝ ԶԼՄ-ների ազատության ու այլ կարծիքը հայտնելու խախտման աղաղակող օրինակ։