ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին պատժամիջոցներով է սպառնում «Հյուսիսային հոսք – 2»-ի պատճառով։ Մոտակա օրերին Պետդեպարտամենտը պետք է հրապարակի այն կազմակերպությունների անունները, որոնք, նրա կարծիքով, մասնակցում են գազատարի կառուցմանը։ Այդ ընկերությունները կարող են ընկնել ամերիկյան նոր սահմանափակումների տակ։
«Հյուսիսային հոսք – 2»-ը գազը Ռուսաստանից Եվրոպա է հասցնելու Բալթիկ ծովի հատակով։ Դրա հզորությունը գնահատվում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր։ ԱՄՆ-ն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել նախագծի մասնակիցների դեմ՝ դրա իրականացումը կանխելու նպատակով։ Ռուսաստանում և Եվրոպայում կարծում են, որ ամերիկացիներն այդկերպ փորձում են ԵՄ-ի «վզին փաթաթել» ավելի թանկ հեղուկացված գազը։
Մոտակա ժամանակներում Պետդեպարտամենտը կհրապարակի այն կազմակերպությունների անունները, որոնք, նրա կարծիքով, մասնակցում են նախագծին։
«Հյուսիսային հոսք – 2»-ից հրաժարվելը պարզապես ինքնասպանություն կլինի։ Էներգետիկայի պակասը հսկայական է։ «Հյուսիսային հոսք – 2»–ը չի ծածկում էներգետիկայի հարցում Գերմանիայի կարիքը։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե մենք այն անգամ չսկսենք,–նշել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը։
Ամեն դեպքում, նախագծից ո՛չ Մոսկվան, ո՛չ Բեռլինը չեն պատրաստվում հրաժարվել։
Նշենք, որ հասարակ գերմանացիներից շատերը նույնպես այն կարծիքին են, որ ավելի լավ է գազը ստանալ «Հյուսիսային հոսք – 2»-ով, քան ամերիկացիներից։
«Հյուսիսային հոսք–2»․ ինչու է ԱՄՆ-ն խանգարում գազամուղի կառուցմանը
Չնայած նույն Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում գազատարի դեմ, բայց դրանք բոլորը սակավամարդ են. մեծամասնությունը հասկանում է, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը ձեռնտու է Երոպային։
«Ոչնչացնելը դժվար կլինի». ամերիկացիները վերադառնում են հյուսիսային բունկեր