Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման, ինչպես նաև հետպատերազմյան իրողությունների ու բանակցային գործընթացի հեռանկարի մասին։ 
Sputnik

Հրանտ Միքայելյանն ընդգծում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի շտապում գերիներին վերադարձնելու հարցում, այլև նրանց դեմ հարուցում է քրեական գործեր` ներկայացնելով որպես դիվերսանտներ, ինչն, ըստ քաղաքագետի, անհեթեթություն է, որովհետև հայ զինվորականներին նման որակում տրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո, մինչդեռ ոչ միայն հրադադարի եռակողմ հայտարարության, այլև միջազգային կոնվենցիաների համաձայն` գերիները պատերազմի ավարտից հետո ենթակա են վերադարձման։ 

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերիների հարցը մեր հասարակության մեջ ինչ կարևոր նշանակություն ունի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում»,– նշեց քաղաքագետը։

Իսկ թե ինչու հայկական կողմին և մասնավորապես վարչապետին չհաջողվեց որևէ արդյունքի հասնել այդ հարցում, Հրանտ Միքայելյանը մատնանշեց երկու խնդիր։

Գերիների փոխանակման երկրորդ փուլի իրագործումն օրերի հարց է. իմքայլական պատգամավոր

Նախ` հայկական կողմն այս պահի դրությամբ չունի և չի էլ աշխատում, որ ձևավորվի ուժային ռեսուրս, ինչը թույլ կտար բանակցություններում ապահովել հայկական կողմի իրավունքները և խոսքը կվերածեր գործի։ Ըստ նրա` մեր ուժային ռեսուրսը սպառվեց նոյեմբերի 9-ից հետո, և այն անհապաղ պետք է վերականգնել, իսկ երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետը ցանկանում է ստորագրել բոլոր թղթերի տակ, որպեսզի վերջնականապես փակվի պատերազմի էջը։ 

Ադրբեջանի կամայականության պատճառով հայ գերիների վերադարձը ձգձգվում է և բարդանում