2020-ին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 50 տոկոսով

Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների սերտ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում և կարևորել հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանն ու Ղազախստանն ունեն տնտեսության բնագավառում գործակցության մեծ ներուժ։ Այս համատեքստում նա կարևորել է ոչ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ պարոն Ուրազաևը նկատել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին՝ 2020 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 50 տոկոսով, ինչը լավ նախադրյալ է աճի տեմպերը պահպանելու ու զարգացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ղազախստանում սկսում են «Սպուտնիկ V» արտադրել

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: