Ի՞նչ պետք է անեն պատերազմի մասնակիցներն ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար

Պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik.ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել` ներկայացնելով, թե ինչ է պետք պատերազմի մասնակիցներին անել, որ ուսման վարձի փոխհատուցում ստանան։

Կառավարությունը կվճարի պատերազմի մասնակիցների երեխաների ու կանանց 1 կիսամյակի ուսման վարձը

Ըստ այդմ, 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն (հասցեն` Բաբայան 6) կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ)։

«Վերոհիշյալ վայրերից պետք է վերցնել տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնել բուհ։ Պատերազմին մասնակցությունը ԶՈւ կազմում հավաստվում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ զինկոմիսարիատի տրամադրած տեղեկանքով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ լիազոր պետական մարմնի տրամադրած տեղեկանքով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախյան պատերազմի մասնակիցները երթևեկության կանոնները խախտելու համար չեն տուգանվի

Հիշեցնենք, որ պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն: Համաձայն ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 10-ի նիստում հաստատված որոշման` ամբողջությամբ կփոխհատուցվի 2020 թ.-ի առաջին կիսամյակի ուսման վարձավճարը:

Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն