Համատեքստը տարբեր է. Մակունցը ոչ կոռեկտ որակեց «վնգստացող դատավորների» մասին հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողի հարցը ոչ կոռեկտ որակեց և հրաժարվեց պատասխանել դրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում լրագրողներն այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին համակարգում «վնգստացող դատավորների» առկայության մասին։

«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը

«Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում», - պատասխանեց Մակունցը։

Լրագրողների դիտարկմանը, թե ձևակերպումը մեջբերված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից, Մակունցն ասաց, որ համատեքստը տարբեր է։
«Վարչապետը դա հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում», – ասաց նա։

Լրագրողները շարունակեցին բանավիճել խմբակցության ղեկավարի հետ` ասելով, որ ստացվում է, որ արտահայտությունը կոռեկտ չէ, երբ ասվում է լրագրողների կողմից, և ոչ վարչապետի։ Մակունցը կտրեց նրանց խոսքը։

«Եթե ունեք ինձ քաղաքական հարցեր, լսում եմ, եթե ոչ...», – ասաց նա։

«Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը

Հիշեցնենք, որ 2020-ի ապրիլին` սահմանադրական հանրաքվեի նախօրեին, Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսել էր ՍԴ–ի դատավորների փոփոխության մասին։ Նա մասնավորապես ասել էր. «Հիմա էլ վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք արդեն պետք է վեշերը հավաքեն։ Բոլորի հերթը գալու է: Այս գործընթացը միայն ժողովուրդը կարող է կանգնեցնել, ուրիշ ոչ մեկը: Ապօրինի ունեցվածքը, տներն ու դղյակները ձեռքերից առնելու ենք: Ինչքան ուզում է՝ հիստերիա կապեն: Թավիշն այս առումով ավելի դաժան է»:

ՀՀ վարչապետի այսխոսքերը բուռն քննարկման նյութ դարձան ոչ միայն դատական համակարգի ներկայացուցիչների, այլ նաև սոցցանցերի օգտատերերի շրջանում։

Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է. ՀՀ ՄԻՊ–ը արձագանքել է