Մարտակերտում ականի պայթյունից էքսկավատորավար է մահացել

Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էին Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ ու խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. 2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով, պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է: 

517,8 հա մաքուր տարածք. խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքներն Արցախում

Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հիշեցնենք, հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Իսկ նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։

Որքա՞ն տարածք է ականազերծվել Արցախում․ տեսանյութ