Լրագրողների իրավունքները խախտվում են Մերձբալթյան երկրներում և Ուկրաինայում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արևմուտքում հիմնական միտում է դարձել ԶԼՄ-ների վերահսկողությունը և այլընտրանքային տեսակետ ներկայացնող տեղեկատվական աղբյուրներից ազատումը։ Այս մասին ասվում է Ռուսական մամուլի օրվա առթիվ հրապարակված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Facebook-ում հրապարակված շնորհավորական ուղերձում արտաքին քաղաքական գերատեսչությունն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում լրագրողների անվտանգության վերաբերյալ:

Հանցավոր լռություն. Չերիշևան` Sputnik Էստոնիայի հարցում Եվրոպայի դիրքորոշման մասին

«Մինչ օրս որևէ առաջընթաց չկա լրագրող Անատոլի Կլյանի, Անտոն Վոլոշինի, Իգոր Կորնելյուկի, Անդրեյ Ստենինի, Անդրեա Ռոկելիի, Օլես Բուզինայի, Սերգեյ Դոլգովի, Վյաչեսլավ Վերեմիայի, Պավել Շերեմետի և այլոց սպանությունների հետաքննության հարցում։ Ուկրաինայում ԶԼՄ-ների ներկայացուցիչները շարունակում են ֆիզիկական բռնության ենթարկվել, ինչը տեղի է ունենում պաշտոնական Կիևի մտահղացմամբ, որը վաղուց ի վեր բռնել է ԶԼՄ-ների, լրագրողների և այլախոհության ճնշման ճանապարհը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել Մերձբալթյան երկրներում լրագրողների իրավունքների բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Գերատեսչությունը հիշեցրել է, որ 2019 թ․-ին Լիտվայում խորհրդարանականները կոչ են արել արգելափակել Sputnik Լիտվա կայքին հասանելիությունը, իսկ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարատ Քասեմը ձերբակալվել և հինգ տարով արտաքսվել է երկրից:

«Փոքրիկ ծակոց»․ Կիսելյովը` Sputnik Լատվիայի և Baltnews-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«2020 թ․-ի հունվարի 1-ից քրեական հետապնդման սպառնալիքի տակ Sputnik Էստոնիայի աշխատակիցները դադարեցրել են աշխատանքը։ Ոչ պակաս ծանր իրավիճակ է Լատվիայում․արգելափակվել է RT խմբի յոթ ալիքների վերահեռարձակումը, փակվել է «Բալթյան առաջին ալիքը»։ 2020 թ-ի դեկտեմբերի 3-ին Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Sputnik Լատվիա և Baltnews տեղեկատվական պորտալների յոթ աշխատակիցների», - հիշեցրել է ԱԳՆ-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև ռուսական ԶԼՄ-ների հանդեպ համաշխարհային, առաջին հերթին՝ ամերիկյան թվային հարթակների ամենաթողության մասին:

Ուկրաինայի գրողների միությունը չի հրատարակի հայ և ռուս հեղինակների գործերը․ ո՞րն է պատճառը

«Ռուսական կոնտենտի զանգվածային արգելափակումն ու հեռացումը վերջին ամիսներին համակարգային բնույթ են ստացել և բացահայտ գրաքննություն են ներկայացնում իրենցից։ Սոցիալական ցանցերի շուկայի մոնոպոլիստների խտրական գործողություններում հստակ քաղաքական ենթատեքստ ենք տեսնում, որն ուղղված է ամերիկյան կառավարության արտաքին քաղաքական դիրքորոշման իրականացմանը՝ գլոբալ եթերից դուրս մղելու տեղեկատվության այն աղբյուրները, որոնք այլընտրանքային տեսակետ են ներկայացնում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն բոլոր վերոնշյալ դեպքերը գնահատում է որպես ժողովրդավարական հասարակության հիմքերի` ԶԼՄ-ների ազատության և կարծիքների արտահայտման ազատության ոտնահարման ցայտուն օրինակ։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին նշվում է ռուսական մամուլի օրը։ Տոնը նվիրված է ռուսական առաջին տպագիր «Ведомости» թերթի թողարկման ամսաթվին. դրա առաջին համարը լույս է տեսել 1703 թվականի հունվարի 13-ին և կրել է «Տեղեկագրեր զինվորական  այլ գործերի մասին, որոնք արժանի են Մոսկովյան պետությունում և շրջակա այլ երկրներում իմացվելու և հիշվելու» (Ведомости о военных и иных делах, достойных знания и памяти, случившихся в Московском Государстве и во иных окрестных странах):

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է Լատվիայում Sputnik-ի և Baltnews-ի լրագրողների ձերբակալությունը