Ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

Մեկ օրով հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ ժամանակավորապես կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիան» դեռ չի ուզում բռնագանձումներ անել. որքա՞ն են պարտք բնակիչները

«ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել ՀՀ բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: «Գազպրոմ Արմենիան» որոշում է կայացրել հունվարի 13-ի ժամը 23:00-ից  մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը:

Գազի շուրջ բանակցությունները ՀՀ–ի և ՌԴ-ի միջև կշարունակվեն մինչև 2021թ․-ի 2-րդ եռամսյակը

Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված`  հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։