Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով այսօր Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների հետևանքով հայ զինվորի վիրավորվելու դեպքին։

Զինվորը վնասվածք է ստացել որովայնի շրջանում. քրգործ է հարուցվել

«Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման եռակողմ հայտարարության կոպիտ խախտում»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել կրակի դադարեցման հաստատված ռեժիմը։

Զինվորը վնասվածք է ստացել որովայնի շրջանում. քրգործ է հարուցվել

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր` այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով N զորամասի մարտական դիրքում որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Կիրակոսյանը: Նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։