Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 6–հոգանոց ընտանիքը շմոլ գազի թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Գեղարքունիքում շմոլ գազի արտահոսքի հետևանքով 6 երեխա և 2 մեծահասակ հոսպիտալացվել են

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հունվարի 12-ին, ժամը 00։40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։

Հիվանդանոց տեղափոխվածները Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33–ամյա Վարդուհի Գ․-ն, 13–ամյա Վահե Տ․-ն, 9–ամյա Ալեն Տ․-ն, 5–ամյա Սիլվի Տ․-ն, 63–ամյա Սիրվարդ Տ․-ն և 60–ամյա Թամարա Տ․-ն են։

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Երևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել. 5 անձի հիվանդանոց են տեղափոխել